PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Յունայթեդը» խաղավերջում կորզեց հաղթանակը (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Ասթոն Վիլան» տանը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Տեն Հագի սաները առաջին կեսի 17-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան՝ շնորհիվ Ռասմուս Հոյլունդի։ Երկրորդ կեսի միջնամասում Էմերիի թիմը հավասարեցրեց խաղի հաշիվը, սակայն խաղավարտին Սքոթ ՄաքԹոմինեյը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ-ին։

Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 41 միավոր ու 6-րդն է, իսկ «Ասթոն Վիլան»՝ 46 միավորով 5-րդն է։