«Գրանադայի» գլխավոր մարզիչ. ««Բարսելոնային» հաղթելը դժվար է, բայց ոչ անհնար»

«Գրանադայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Մեդինան խոսել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպման մասին։

««Բարսելոնային» հաղթելու համար մենք պետք է մոտ լինենք կատարելությանը և լավագույնս խաղանք բոլոր իմաստներով: Սա առաջնության լավագույն թիմերից մեկն է՝ երիտասարդ և բազմակողմանի կազմով, հիանալի հարձակողական ընտրանիով: «Գրանադան» պետք է խաղա մեծ կենտրոնացվածությամբ, ինտենսիվությամբ և կարգով:

Կատարյալ հանդիպում խաղալն ու «Բարսելոնային» հաղթելը դժվար, բայց ոչ անհնար գործ է: Սա մի թիմ է, որն ունի բաներ, որոնք մենք կարող ենք օգտագործել»,- Մեդինաի խոսքերն է մեջբերում AS.com-ը:

«Բարսելոնա» – «Գրանադա» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 11-ին։