«Սալերնիտանան» հեռացրեց գլխավոր մարզչի պաշտոնից Ֆիլիպո Ինձագիին

«Սալերնիտանան» հայտարարել է Ֆիլիպո Ինձագիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։

Ինձագրին թիմը գլխավորել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նրա գլխավորությամբ ակումբն անցկացրել է 18 հանդիպում՝ հաղթելով 3-ում և կրելով 11 պարտություն։

«Սալերնիտանան» 24 խաղից հետո 13 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: