Թոմաս Տուխել. «Այս հանդիպումը մեծ հնարավորություն է մեզ համար»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Լևերկուզենի «Բայերի» հաղթարշավի մասին։

«30 թիմ փորձեց հաղթել նրանց, բայց ոչ-ոքի մոտ չստացվեց: Տեսնենք, թե ինչ կլինի։ Այս շարքը, իհարկե, տպավորիչ է, բայց մենք ընդամենը երկու միավոր պակաս ունենք։ Այս հանդիպումը մեծ հնարավորություն է մեզ համար։ Մենք պատրաստ կլինենք և կգնանք այնտեղ հաղթելու համար»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում։

Այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 20 տուրից հետո «Բայերը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով առաջ հաջորդ տեղում գտնվող «Բավարիայից»։