Կառլո Անչելոտտին արձագանքել է այն լուրերին, որ ֆուտբոլում կապույտ քարտ է ի հայտ գալու

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին արձագանքել է այն լուրերին, որ ֆուտբոլում կապույտ քարտ է ի հայտ գալու, այսինքն՝ խաղացողը 10 րոպեով կհեռացվի խաղադաշտից, եթե նա կանխամտածված խախտում կատարի կամ չհամաձայնվի հանդիպման պաշտոնյայի հետ։

«Կապույտ քարտ. Կանոնների ընդհանուր գաղափարն այն է, որ փորձեմ դրանք հնարավորինս պարզեցնել: Պետք է պարզեցնել կանոնները, որոնք տարեցտարի ավելի են բարդանում։

Չգիտեմ, արդյոք քարտը դժվարացնում է մրցավարի գործը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։