«Յուվենտուսը» հույսեր է կապում Ֆեդերիկո Կիեզայի հետ

«Յուվենտուսը» հույս ունի Ֆեդերիկո Կիեզայի հետ երկարաժամկետ համագործակցության վրա։ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում, և այդ պատճառով մամուլը հաճախ է հայտնում առաջիկա ամռանը եզրային հարձակվողի հնարավոր վաճառքի մասին։

Սակայն, ըստ Sky Sport-ի, «Յուվենտուսը» չէր ցանկանա կորցնել Կիեզային: Իտալացուն ակումբի ղեկավարությունը դիտարկում է որպես երկարաժամկետ ծրագրերի կարևոր մաս: Հետագայում կողմերը կքննարկեն պայմանագրի երկարաձգման հարցը։

Ֆեդերիկո Կիեզան այս մրցաշրջանում անցկացրած 19 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ըստ շրջանառվող լուրերի՝ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբները։