Ստեֆանո Պիոլիին կարող է գլխավորել իտալական մեկ այլ ակումբ

«Նապոլին» հետաքրքրված է «Միլանի» ներկայիս մարզիչ Ստեֆանո Պիոլիին հրավիրելով թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Calciomercato-ն։

Ըստ աղբյուրի՝ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը 58-ամյա մասնագետին ամենահարմար թեկնածուն է տեսնում։

Պիոլիի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, սակայն նշվում է, որ իտալացին կողմերի համաձայնությամբ կարող է վաղաժամ հեռանալ ներկայիս թիմից։

Պիոլին «Միլանը» գլխավորում է 2019 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը 2021/2022 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն։ «Ռոսոներիները» դուրս են եկել նաև Չեմպիոնների Լիգայի 2022/2023 մրցաշրջանի կիսաեզրափակիչ։