Յուրգեն Կլոպ. «Սա դժվար գործ է, մենք շատ լավ հասկանում ենք»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ֆուտբոլում կապույտ քարտի հնարավոր ի հայտ գալու վերաբերյալ իր վերաբերմունքի մասին, որի արդյունքում խաղացողները ժամանակավորապես կհեռացվեն խաղադաշտից։

«Ես կփորձեի ամեն ինչ պարզեցնել։ Կարծում եմ՝ պետք է հնարավորինս պարզ խաղը պահել մրցավարների համար։ Սա դժվար գործ է, մենք շատ լավ հասկանում ենք։

Ներկա պահին կապույտ քարտերի գաղափարը ֆանտաստիկ չի թվում, բայց ես չեմ հիշում որևէ նմանատիպ արժեքավոր առաջարկ վերջին տարիներին։ Ես 56 տարեկան եմ, բայց երբեք լավ առաջարկներ չեն եղել»,- Կլոպի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Օրերս հայտնի դարձավ, որ մոտ ապագայում կարող է ներմուծվել կապույտ քարտի տեսքով կարգապահական տույժի նոր տեսակ։ Այս քարտը խաղացողներին կցուցադրվի դիտավորյալ խախտում թույլ տալու կամ հանդիպման պաշտոնյայի հետ անհամաձայնություն ցույց տալու համար: Դրանից հետո խաղացողները 10 րոպեով կհեռացվեն խաղադաշտից։