Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային թիրախ ունի

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» հնարավորություն կունենա գնել «Ժիրոնայի» ձախ պաշտպան Միգել Գուտյերեսին ընդամենը 8 միլիոն եվրոյով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի համաձայն, նման գնման տարբերակ ակումբները քննարկել են, երբ ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ժիրոնա»: Նշվում է, որ 8 միլիոն եվրո փրկագնի գումարի վավերականության ժամկետը սահմանափակ է։ Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի սան է։

Գուտիերեսը «Ժիրոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։