Խաբի Ալոնսոն և «Լիվերպուլը» նախնական բանակցություններ են վարել

«Լիվերպուլը» խոսել է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ ամռանը մերսիսայդյան ակումբում նրա հնարավոր նշանակման մասին, հայտնում է Footmercato-ն։

Ըստ աղբյուրի՝ կողմերը նախնական բանակցություններ են վարել։ Սակայն աղբյուրը չի հայտնում, թե արդյոք 42-ամյա իսպանացին պատրա՞ստ է Լևերկուզենից մեկնել իր նախկին թիմ։

Փետրվարի 9-ին Relevo-ն հայտարարեց, որ Խուլեն Լոպետեգին կարող է փոխարինել Ալոնսոյին Լևերկուզենի «Բայերում»:

20 տուրից հետո «Բայերը» 52 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Ալոնսոյի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։

Հունվարին Յուրգեն Կլոպը հայտարարեց 2023/24 մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլից» հեռանալու մասին։