Գարեթ Սաութգեյթ. «Նրա մասին խոսել եմ սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին, բայց նա շարունակում է բացառիկ լավ հանդես գալ»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հնարավոր դերի մասին Եվրո-2024-ում։

«Բելինգհեմը միշտ ցանկացել է զարգանալ և ցանկանում է շատ գոլեր խփել, բայց նա միշտ չէ, որ ունեցել է ավարտելու այդ ունակությունը, բայց հիմա դա հիանալի է անում: Նրա մասին խոսել եմ սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին, բայց նա շարունակում է բացառիկ լավ հանդես գալ։

«Ռեալում» Բելինգհեմի խաղաոճը մի փոքր տարբերվում է Անգլիայի խաղից: Բայց երբ նա այսքան լավն է խաղադաշտում, մենք չենք կարող անտեսել նրան: Նա անպայման հաջողության կհասնի ցանկացած դերում։ Մենք գիտենք, որ նա կարող է հարմարվել գրեթե ամեն ինչի»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը:

Այս մրցաշրջանում Ջուդ Բելինգհեմն ակումբի կազմում մասնակցել է 28 հանդիպման բոլոր մրցաշարերում։ Նա խփել է 18 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։