Դեկուն բարձր է գնահատել Չավիի աշխատանքը որպես թիմի գլխավոր մարզիչ

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն բարձր է գնահատել Չավիի աշխատանքը որպես թիմի գլխավոր մարզիչ։

«Ես հետևել եմ բոլոր փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել ակումբում Չավիի գալուց հետո: Չգիտեմ՝ դա արդարացի է, բայց Լա Լիգայում հաղթելը չի ​​գնահատվում, կարծես հեշտ է հաղթելը։ Չավիին 10 միավոր կտայի նրա աշխատանքի համար, քանի որ մենք Լա Լիգայի գործող չեմպիոնն ենք»,- Դեկույի խոսքերն է մեջբերում Marca-ն։

44-ամյա իսպանացին հունվարի 27-ին հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բարսելոնայից»։ Չավին կատալոնացիներին գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։

23 տուրից հետո «Բարսելոնան» 50 միավորով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ առաջատար «Ռեալին» զիջելով 8 միավորով։