Sport. Անտոնիո Կոնտեն պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»

«Թոթենհեմի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն պատրաստ է գլխավորել «Բարսելոնան», հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 54-ամյա իտալացին ինքն է իր ծառայություններն առաջարկել կատալոնական ակումբին, սակայն դեռ պատասխան չի ստացել։

Կոնտեն «Թոթենհեմից» հեռացավ նախորդ տարվա մարտին։ Այդ ժամանակվանից նա գործազուրկ է։ Նախկինում մասնագետը մարզել է «Ինտերը», «Չելսին», Իտալիայի հավաքականը, «Յուվենտուսը», «Սիենան», «Ատալանտան», «Բարին» և «Արեցոն»։

«Բարսելոնայի» ներկայիս մարզիչ Չավին հունվարի 27-ին հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Չավին կատալոնացիներին գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։