Մաուրիսիո Պոչետինո. «Պետք է դադարենք մտածել, որ մենք վերջին 20 տարիների «Չելսին» ենք»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է թիմի վրա երկրպագուների և լրատվամիջոցների ճնշումը։

«Մենք պետք է դադարենք մտածել, որ մենք վերջին 20 տարիների «Չելսին» ենք, քանի որ մենք այլևս նույն «Չելսին» չենք։ Այժմ մենք բոլորս պետք է առաջ շարժվենք: Մենք պետք է նախագիծ ստեղծենք և Պրեմիեր լիգայի ամենաերիտասարդ թիմին հնարավորություն տանք հանգիստ խաղալ, հավասարակշռություն գտնել, լինել կայուն և ոչ միայն լավ խաղալ այսօր կամ վաղը»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։

Փետրվարի 7-ին «Չելսին» Անգլիայի գավաթի չորրորդ տուրում հաղթել է «Աստոն Վիլային» (3:1): Մինչ այս լոնդոնցիները Պրեմիեր լիգայում պարտություններ էին կրել «Վուլվերհեմփթոնից» (2:4) և «Լիվերպուլից» (1:4)։