Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրը ռեկորդային է դարձել

Երկուշաբթի օրը՝ փետրվարի 5-ին, «Բրենտֆորդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղով ավարտվեց Պրեմիեր Լիգայի 2023/2024 մրցաշրջանի 23-րդ տուրը։ Հանդիպումն ավարտվել է Խոսեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։

Այսպիսով, Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում խփած գոլերի ընդհանուր թիվը կազմել է 45։ Այս ցուցանիշը ռեկորդային է դարձել Պրեմիեր լիգայի պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը կազմում էր 44 գոլ մեկ տուրում` յուրաքանչյուրը մեկ անգամ 2020/2021 և 2022/2023 մրցաշրջաններում:

23 տուրից հետո «Լիվերպուլը» գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Թիմն ունի 51 միավոր։ «Մանչեսթեր Սիթին» 49 միավորով և մեկ խաղ պակասով երկրորդ տեղում է: Երրորդ տեղում Լոնդոնի «Արսենալն» է, որը «Սիթիից» հետ հավասար միավորներ ունի։