Ջեսի Լինգարդը կտեղափոխվի Հարավային Կորեա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը գտնվում է հարավկորեական «Սեուլի» հետ պայմանագիր կնքելու շեմին։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ երկուշաբթի՝ փետրվարի 4-ին, անգլիացին բուժզննում է անցել տեղափոխությունից առաջ, իսկ չորեքշաբթի, եթե անգլիացու մոտ բարդություններ չպարզվեն, ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Լինգարդը առաջարկներ է ունեցել նաև Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից, սակայն Լինգարդն ընտրել է Կորեան, քանի որ այս տարբերակը նրան ամենաշատը հետաքրքրել է։

Լինգարդը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Նոթինգհեմ Ֆորեստում»: 2022/2023 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 20 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։