«Ինտերի» երկրպագուները «Յուվենտուսի» հետ խաղից հետո հարձակվել են ոստիկանների վրա

«Ինտերի» երկրպագուները հարձակվել են ոստիկանների վրա «Յուվենտուսի» հետ Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղից հետո, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզադաշտի մոտ երկրպագուները կարճ հեռահարության ինքնաշեն պայթուցիկ սարքերով հարձակվել են ոստիկանների վրա, ինչի արդյունքում վնասվել է ոստիկանական մեքենաներից մեկը։ Երկրպագուները ճայթրուկներ են նետել նաև «Յուվենտուսի» երկրպագուներին տեղափոխող ավտոբուսի տակ։

Արդյունքում իտալական ոստիկանությունը բերման է ենթարկել «Ինտերի» մոտ 50 երկրպագու։

Հիշեցնենք, որ «Ինտերը» իր անպարտելի շարքը հասցրեց 16 հանդիպման (13 հաղթանակ և երեք ոչ-ոքի): Ինձագիի թիմը վերջին անգամ պարտվել է «Սասուոլոյին» սեպտեմբերին (1-2)։