Ռուբեն Լոֆտուս-Չիկը՝ «Միլանի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Իտալական «Միլանի» երկրպագուներն ընտրել են իրենց սիրելի ակումբի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին։ Դա անգլիացի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկն էր, ով մեկ ամսվա ընթացքում չորս գոլ խփեց։

«Բոլոնիայի» հետ խաղում նա երկու գոլ խփեց՝ սա միայն երկրորդ անգամն էր իր կարիերայում, երբ մեկ խաղում մեկից ավելի գոլ խփեց, առաջին անգամ դա տեղի ունեցավ 2018 թվականին «Չելսիի» հետ, այնուհետև, սակայն, նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ, և այն էլ Չեմպիոնների Լիգայի խաղում:

Ներկայումս «Միլանը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։