Իմանոլ Ալգուասիլը մերժել է «Բարսելոնային»

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը պատասխանել է այն տեղեկություններին, որ կարող է դառնալ կատալոնական «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչը։

«Ես հիմա աշխատում եմ լավագույն ակումբում։ Նրանք վստահում են ինձ, և ես ուրախ եմ, որ այստեղ եմ: Ես ուզում եմ շարունակել պատմություն կերտել այստեղ՝ Սան Սեբաստիանում: Ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրս ակումբի հետ, երազում եմ դրա մասին»,- ասել է մասնագետը «Ժիրոնայի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։

Իսպանիայի առաջնության 22 տուրերի արդյունքներով «Ռեալ Սոսյեդադը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտին Չավի Էրնանդեսը կլքի «Բարսելոնայի» ղեկի պաշտոնը։