AS. Հայտնի են դարձել Չավիի ծրագրերը «Բարսելոնայի» հեռանալուց հետո

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի ծրագրերը իսպանական ակումբից հեռանալուց հետո, հայտնում է AS-ը։

44-ամյա իսպանացին հունվարի 27-ին հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բարսելոնայից»։

Ըստ աղբյուրի՝ Չավին ցանկանում է մեկ տարվա ընդմիջում վերցնել կատալոնական ակումբից հեռանալուց հետո։ Ավելի ուշ մասնագետը երազում է գլխավորել Պրեմիեր Լիգայի թիմերից մեկը, սակայն չի բացառում նաև Բունդեսլիգայում կամ Ա Սերիայում աշխատելու տարբերակը։

Չավին «Բարսելոնան» մարզում է 2021 թվականի նոյեմբերից։ 23 խաղից հետո նրա թիմը 50 միավորով երրորդն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում։