Կեպա Արիսաբալագան կվերադառնա «Չելսի»

Մադրիդի «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո կվերադարձնի անգլիական «Չելսի» թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագային և խաղադրույք կկատարի ակումբի մյուս դարպասապահների՝ Տիբո Կուրտուայի և Անդրեյ Լունինի վրա, հայտնում է Relevo-ն։

Հիշեցնենք, որ Կեպան Մադրիդի «Ռեալում» խաղում է մեկ տարի վարձավճարով։ Մադրիդյան ակումբը դարպասապահի հետ պայմանագիր է կնքել օգոստոսին՝ հիմնական դարպասապահի՝ բելգիացի Տիբո Կուրտուայի վնասվածքից հետո։

Այս մրցաշրջանում իսպանացի դարպասապահը «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 17 գոլ և յոթ հանդիպումներում անառիկ պահել դարպասը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 20 միլիոն եվրո։