Պյոտր Զելինսկին կարիերան կշարունակի իտալական գրանդում

Ամեն ինչ գնում է դեպի այն, որ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին կարիերան կշարունակի «Ինտերում»։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, 29-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ նախնական պայմանագիր կկնքի մինչեւ փետրվարի վերջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զելինսկին դուրս է մնացել Չեմպիոնների Lիգայի «Նապոլիի» հայտացուցակից։ Լեհ կիսապաշտպանի և նեապոլցիների միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի վերջը։

2023/24 մրցաշրջանում Պյոտր Զելինսկին «Նապոլիի» կազմում անցկացրել է 26 հանդիպում։ Դրանցում կիսապաշտպանը երեք գոլ է խփել և երեք գոլային փոխանցում կատարել իր գործընկերներին: