Ժոան Լապորտան «Այաքսին» ներառել է Սուպերլիգայում

Ժոան Լապորտան «Այաքսին» ներառել է Սուպերլիգայի նախագծին աջակցող ակումբների ցանկում։

Ամստերդամյան ակումբը զարմացած է «Բարսելոնայի» նախագահի խոսքերից, ինչպես հաղորդում է Ajax Life-ը՝ «Այաքսի» երկրպագուների ասոցիացիան։

«Ակումբից հետաքրքրվելուց հետո մենք կարող ենք հաստատել, որ «Այաքսը» երբեք չի խոսել Լապորտայի հետ, առավել ևս համաձայնել է որևէ բանում ներգրավվել: «Այաքսը զարմացած է նման հայտարարությունից», – ասում է Ajax Life-ը:

Հավելենք, որ «Այաքսը» Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի փետրվարի 3-ին՝ սեփական հարկի տակ ՊՍՎ-ի հետ: