«Թոթենհեմը» հայտարարել է նոր ձեռքբերման մասին

18-ամյա կիսապաշտպան Լուկաս Բերգվալը դարձել է Լոնդոնի «Թոթենհեմի» ֆուտբոլիստ։

«Նրա 18-ամյակի օրը մենք ուրախ ենք տեղեկացնել, որ համաձայնության ենք եկել, որպեսզի Լուկաս Բերգվալը միանա մեր ակումբին», – ասվում է լոնդոնյան ակումբի տարածած հայտարարության մեջ:

Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը:

Սակայն ընդգծվում է, որ Բերգվալը «Թոթենհեմին» կմիանա 2024 թվականի հուլիսի 1-ին։