Պեպ Գվարդիոլան երկրպագուներին ուրախացրել է լավ լուրով

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի «Բրենտֆորդի» դեմ խաղից օրեր առաջ խոսել է լրագրողների հետ։

Իսպանացի մարզիչը երկրպագուներին ուրախացրել է լավ լուրով։

«Բոլորը մարզավիճակում են, բոլորը պատրաստ են: Մանուել Ականջին նույնպես վերադարձել է։ Ծանրաբեռնված շրջան է, և Չեմպիոնների Լիգան արդեն մոտ է: Լավ է, որ բոլորը պատրաստ են»,- ասել է Գվարդիոլան։

Երկուշաբթի՝ փետրվարի 5-ին, «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության հանդիպումը կանցկացնի «Բրենտֆորդի» հետ։ Ավելացնենք, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում քաղաքի մրցակիցը կլինի «Կոպենհագենը»։ Հանդիպումները կկայանան փետրվարի 13-ին և մարտի 6-ին։