Մատիաս դե Լիխտը մերժել է ֆրանսիական ակումբի առաջարկը

Եվրոպայի առաջատար առաջնություններում փակվել է ձմեռային տրանսֆերային պատուհանը։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ՊՍԺ-ն հունվարի վերջին լուրջ փորձ է կատարել ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Մատիաս դե Լիխտին:

24-ամյա հոլանդացին մերժել է այս առաջարկը։

2023/24 մրցաշրջանում Դե Լիխտը մասնակցել է «Բավարիայի» 15 պաշտոնական հանդիպման։ Դրանցում պաշտպանը մեկ գոլ է խփել։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները հոլանդացուն գնահատում են 65 միլիոն եվրո։