Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Միլանը»

«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի ավագ խորհրդականը ցանկանում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ դառնա Անտոնիո Կոնտեն, հայտնում է La Reppublica-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 42-ամյա շվեդը «Ինտերի» և «Յուվենտուսի» նախկին մարզչի հրավերի նախաձեռնողներից մեկն է։ Նշվում է նաև, որ Իբրահիմովիչի դերը «Միլանում» գնալով ավելի է կարևորվում դեկտեմբերին նրա խորհրդականի պաշտոնում նշանակվելուց հետո:

Կոնտեի վերջին աշխատանքը եղել է «Թոթենհեմը», որը 54-ամյա իտալացին լքել է անցյալ տարվա մարտին։ Նա նախկինում աշխատել է «Ինտերի», «Չելսիի», Իտալիայի հավաքականի, «Յուվենտուսի», «Սիենայի», «Ատալանտայի», «Բարիի» և «Արեցցոյի» հետ։

«Միլանը» 2019 թվականից գլխավորում է Ստեֆանո Պիոլին։ 22 տուրից հետո թիմը 46 միավորով Ա Սերիայի երրորդ տեղում է։