Մադրիդի «Ռեալը» հայտարարել է նոր ձեռքբերման մասին

«Ռեալը» հայտարարել է Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնի ակումբի «Ռայո Մախադահոնդա» դարպասապահ Իլյա Վոլոշինի տեղափոխության մասին։

17-ամյա ուկրաինացին պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի ամառ։ Դարպասապահը հանդես կգա հինգերորդ դիվիզիոնում հանդես եկող «Ռեալ Մադրիդ C»-ում։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված էին «Բենֆիկան» և «Յուվենտուսը»։