Անդրեաս Քրիստենսենը կարող է վերադառնալ ԱՊԼ

Կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, ում իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնային», ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում են Todofichajes-ը։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 27-ամյա դանիացի խաղացողը կարող է վերադառնալ Լոնդոնի «Չելսի», որի կազմում հանդես է եկել մինչ Իսպանիա տեղափոխվելը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Քրիստենսենը անցկացրել է 16 հանդիպում, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում և ստացել երկու դեղին քարտ։ Նրա պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։