Անտոնիո Ռուդիգերը ցանկանում է մասնակցել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայանալիք դերբիին

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը ցանկանում է մասնակցել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ վաղը կայանալիք դերբիին, որը կկայանա «Սանտիագո Բեռնաբեուում» Իսպանիայի առաջնության շրջանակներում։

Ըստ Marca-ի՝ գերմանացին շատ կցանկանար օգնել իր թիմին «Ատլետիկոյի» հետ խաղում՝ չնայած վնասվածքին։ Ֆուտբոլիստը ցավ է զգում ազդրի հատվածում, սակայն դա թույլ է տալիս շարժվել։ Պաշտպանությունում կադրային խնդիրների պատճառով գերմանացին կարող է մեկնարկային կազմում լինել «Ատլետիկոյի» հետ խաղում։

Հիշեցնենք, որ Դավիդ Ալաբան ու Էդեր Միլիտաոն ապաքինվում են ծնկի խաչաձև կապանների վնասվածքներից։