Թոմաս Տուխելը կարող է բաց թողնել հաջորդ հանդիպումը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը վիրուսային գրիպի վարակի պատճառով կարող է բաց թողնել Գերմանիայի առաջնության մյունխենի հաջորդ հանդիպումը։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է հայտնի լրագրող Քերի Հոուն։

Աղբյուրի համաձայն՝ Տուխելի օգնական Ժոլտ Լյովը ուրբաթ օրը կանցկացնի մյունխենյան թիմի մարզումը Բունդեսլիգայի 20-րդ տուրից առաջ։ Հավանականություն կա, որ «Բավարիայի» մարզիչը չկարողանա ներկա գտնվել Մյոնխենգլադբախի թիմի հետ խաղին, որը կկայանա այս շաբաթ օրը՝ փետրվարի 3-ին։

«Բավարիան» 19 խաղից հետո Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Մյունխենցիները երկու միավորով են զիջում առաջատար «Բայերին»: «Դեղագործներն» իրենց հերթին 20-րդ տուրում կխաղան «Դարմշտադտի» հետ։