Յուրգեն Կլոպը հայտնել է, որ իր հարձակվողներից մեկը վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ իր թիմի հարձակվող Դարվին Նունյեսը վնասվածք է ստացել «Չելսիի» հետ Անգլիայի առաջնության 21-րդ տուրի խաղում (4:1)։ Ուրուգվայցի հարձակվողի մասնակցությունը «Արսենալի» հետ հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 4-ին, հարցականի տակ է։

«Ես չգիտեմ, թե արդյոք նա նույնիսկ հասանելի կլինի: «Չելսիի» դեմ խաղի ավարտից 20 րոպե առաջ ինչ-որ մեկը ոտքը դրեց նրա ոտքին։ Դարվինը մեծ ցավ ուներ։ Նա խաղակոշիկը հանեց միայն խաղից հետո, իսկ մինչ այդ պարզապես չէր կարող։ Նունյեսը մարզադաշտից հեռացել է պաշտպանիչ խաղակոշիկով։ Կոտրվածք չկա, ռենտգենը պարզ է, բայց ոտքը ուռած է։ Կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Կլոպի խոսքը մեջբերում է Arsenal Buzz-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Դարվին Նունյեսը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ուրուգվայցի հարձակվողը մերսիսայդցիներին միացել է պորտուգալական «Բենֆիկայից»: Այս մրցաշրջանում Դարվինը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 21 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։