Հարի Քեյն․ «Նման ֆուտբոլիստների հետ համեմատությունները հիանալի են»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը բացատրել է, թե ինչպես է վերաբերվում մյունխենյան ակումբի նախկին ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկու և Գերդ Մյուլերի հետ համեմատություններին։

«Նման ֆուտբոլիստների հետ համեմատությունները հիանալի են, հատկապես հաշվի առնելով այն, որ ես իմ նորամուտի մրցաշրջանն անցկացնում եմ «Բավարիայում»: Սա նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում: Իհարկե, տարօրինակ է Պրեմիեր Լիգայից հետո լինել այստեղ՝ Գերմանիայում: Ես նույնիսկ լեզուն չգիտեմ։ Բարեբախտաբար, այստեղ շատ մարդիկ խոսում են անգլերեն»,- Քեյնի խոսքերը մեջբերել է Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

«Թոթենհեմի» ակադեմիայի սանը «Բավարիային» է միացել անցյալ ամառ: Այս մրցաշրջանում 30-ամյա Քեյնը Բունդեսլիգայում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։