Սիմոնե Ինձագին` Ա Սերիայի հունվար ամսվա լավագույն մարզիչ

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ճանաչվել է Ա Սերիայի հունվար ամսվա լավագույն մարզիչ։

Մասնագետը մրցանակը կստանա «Յուվենտուսի» դեմ խաղից առաջ, որը նախատեսված է փետրվարի 4-ին։

Հունվարին Ինձագիի գլխավորությամբ «Ինտերը» երեք հաղթանակ տարավ՝ «Վերոնայի» (2:1), «Մոնցայի» (5:1) և «Ֆիորենտինայի» (1:0) նկատմամբ:

Սա Ինձագիի երկրորդ մրցանակն է՝ որպես 2023/24 մրցաշրջանի ամսվա լավագույն մարզիչ։