«Թոթենհեմը» «խլեց» 17-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայից»

«Յուրգորդենի» եւ Շվեդիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Լուկաս Բերգվալն ամռանը կտեղափոխվի Անգլիա։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 17-ամյա ֆուտբոլիստը եղել է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։ Կատալոնացիները մտադիր էին կիսապաշտպանին գնել 7+3 միլիոն եվրոյով։ Սակայն, շվեդ ֆուտբոլիստի համար պայքարին միացան լոնդոնցիները։

Ըստ աղբյուրի՝ Բերգվալն ընտրել է անգլիական ակումբը։ Փետրվարի 2-ին՝ իր ծննդյան 18-րդ տարեդարձին, նա կմեկնի Լոնդոն՝ բուժզննման։

Սպասվում է, որ Բերգվալը ամռանը կմիանա «Թոթենհեմին»: Ակումբը նրա տրանսֆերի համար կվճարի 10 միլիոն եվրո + բոնուսներ։

Բերգվալն այս մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։