Մարկո Ռոյսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի Դորտմունդի «Բորուսիան»

Մարկո Ռոյսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի Դորտմունդի «Բորուսիան», հաղորդում է Bild-ը:

34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ակումբը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը վետերանի հետ, քանի որ կարծում է, որ նա բազմակողմանիության պակաս ունի։ Ակումբի ղեկավարության կարծիքով՝ Ռոյսն այժմ ի վիճակի է խաղալ միայն «տասը» համարի դիրքում, քանի որ մյուս դիրքերում խաղալու տեմպը Մարկոյի համար չափազանց բարձր է։ Կա նաև համոզմունք, որ նա կարող է խոչընդոտել այնպիսի ֆուտբոլիստների զարգացմանը, ինչպիսիք են Յուլիան Բրանդտը և Կյել-Արիկ Վետյենը:

Այս մրցաշրջանում Ռոյսը սովորականից ավելի հաճախ է եղել պահեստայինների նստարանին, սակայն մնում է ակումբի առանցքային խաղացողը՝ 24 խաղում դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: