«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է այն հարցին, թե ով կարող է փոխարինել Չավի Էրնանդեսին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
«Դա Դեկուի որոշելիքն է: Ով գա, պետք է ունենա որոշակի փորձ, եթե մենք ավելի կրեատիվ լուծում չգտնենք: Ռաֆա Մարկե՞ս։ Մենք չենք կարող դա բացառել: Հանս-Դիտեր Ֆլի՞կ։ Այս մասին պետք է հարցնել Դեկուին»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում RAC1-ը։
Հիշեցնենք, որ Չավին ավելի վաղ հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի վերջում իր առաջիկա հեռանալու մասին՝ լարված ճնշման և անբավարար արդյունքների պատճառով։ 22 տուրից հետո «Բարսելոնան» 47 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։