Էրիկ տեն Հագը բացատրել է, թե ինչու ակումբը վերջին տրանսֆերային պատուհանում հարձակվող ձեռք չբերեց

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բացատրել է, թե ինչու ակումբը վերջին տրանսֆերային պատուհանում հարձակվող ձեռք չբերեց՝ չնայած նման անհրաժեշտությանը։

«Գաղտնիք չէ, որ ես ցանկանում էի հարձակվող ունենալ իմ թիմում, քանի որ Մարսիալի վնասվածքով մենք իրականում պահեստային տարբերակ չունենք:

Բայց դա հնարավոր չեղավ, քանի որ ակումբը պետք է պահպանի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:

Որպեսզի կարողանաս հարձակվողի հետ պայմանագիր կնքել, պետք է վաճառես քո խաղացողներին՝ լավ խաղացողներին: Չեմ կարծում, որ հնարավոր է թիմ կառուցել այս կերպ»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: