Լուկա Մոդրիչը կարող է ավարտել կարիերան ամռանը

Լրագրող Մանու Կարենոն խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ապագայի մասին՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Երիտասարդ ֆուտբոլիստների վնասվածքների ֆոնին, որոնց «Ռեալն» այժմ ավելի ուժեղ է համարում, նա խաղում է ավելին, քան պետք է: Մոդրիչը գիտի, որ խաղում է սպասվածից մի փոքր ավելին և հասկանում է, որ իր դերն այս թիմում երկրորդական է դառնում:

Եթե ​​առաջարկ լինի Սաուդյան Արաբիայից կամ ՄԼՍ-ից, նա կարող է գնալ այնտեղ: Եթե ​​չկա առաջարկ, որը կգրավի նրան, նա կարող է ավարտել մրցաշրջանը Մադրիդի «Ռեալում», խաղալ Եվրոյում Խորվաթիայի հետ և ավարտել կարիերան»,- Կարենոյի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը։