Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է հեռանալ թիմից։

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: «Զինագործները» կփորձեն պայմանագիր կնքել Ռեշֆորդի հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» մնում է կասկածի տակ այն բանից հետո, երբ նրա կարգապահության հետ կապված խնդիրներ կան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ռեշֆորդին տուգանել է 764 հազար եվրոյով խնջույքին մասնակցելու համար։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

22 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով 7-րդ տեղում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Լիվերպուլը» 51 միավորով գլխավորում է առաջնությունը։