Սեդրիկ Բակամբուն վերադառում է Լա Լիգա

«Բետիսը» հայտարարել է «Գալաթասարայից» հարձակվող Սեդրիկ Բակամբուի տեղափոխության մասին։ Կոնգոյի հավաքականի 32-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

Աֆրիկացին նախկինում հանդես է եկել Իսպանիայում՝ «Վիլյառեալում»՝ 2015-ից 2018 թվականներին: Լա Լիգայի 75 ​​խաղում նա խփել է 31 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։

Այս մրցաշրջանում Բակամբուն բոլոր մրցաշարերում անցկացրած 16 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ 2023 թվականի Աֆրիկայի գավաթի խաղարկությունում նա 4 հանդիպումներում գոլային փոխանցման հեղինակ է դարձել։