Ջուդ Բելինգհեմին մեղադրում են Մեյսոն Գրինվուդին վիրավորելու մեջ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեղադրում են Լա Լիգայի 20-րդ տուրի ժամանակ «Խետաֆեի» հարձակվող Մեյսոն Գրինվուդին բռնաբարող անվանելու մեջ։

Երեկվա խաղի հեռարձակումը ներառում էր մի պահ, երբ երկու անգլիացի ֆուտբոլիստներ բանավոր վիճաբանության մեջ են մտել, և իբր Բելինգհեմն ասել է «բռնաբարող» բառը։

Ինչպես հաղորդում է RMC Sport-ը՝ հղում անելով Cadena SER-ին, «Խետաֆեն» Լա Լիգայի պատվիրակին խնդրել է զեկույցում նշել միջադեպը։ Ակումբն այս պահին վերլուծում է տեսանյութը։

Անցյալ փետրվարին Գրինվուդն արդարացվեց իր նախկին ընկերուհուն բռնաբարելու և ծեծի ենթարկելու մեղադրանքով։

Սեպտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» 22-ամյա հարձակվողին վարձակալությամբ տրամադրեց «Խետաֆեին»:

Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։