Բրունու Ֆերնանդեշը այս ցուցանիշով հավասարվեց Ռոնալդուին

Հինգշաբթի օրը՝ փետրվարի 1-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի «Վուլվերհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մանկունիանցիների հաղթանակով՝ 4։3 հաշվով։

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Բրունու Ֆերնանդեշը: Այժմ նա Պրեմիեր Լիգայում ունի 37 գոլային փոխանցում: Այս ցուցանիշով նա հավասարվել է Կրիշտիանու Ռոնալդուին։

Նանին միակ պորտուգալացին է, ով ԱՊԼ-ում ավելի շատ գոլային փոխանցում է կատարել՝ 43: