Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան վերադարձել է վնասվածքից։ Վնասվածքի պատճառով հարձակվողը չի կարողացել օգնել իր թիմին Լա Լիգայի 20-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում (2:1):
Բժիշկներին հաջողվել է հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնել Մորատային, որպեսզի հարձակվողը կարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ մադրիդյան դերբիին, հայտնում է Marca-ն։
Այս մրցաշրջանում Ալվարո Մորատան բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 19 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո» հանդիպումը կկայանա փետրվարի 4-ին։