Հինգշաբթի օրը՝ փետրվարի 1-ին, կայացավ Լա Լիգայի 20-րդ տուրի «Խետաֆե» – «Ռեալ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին վերջին րոպեին խախտման համար դեղին քարտ է ստացել։
Չուամենին այժմ հինգ դեղին քարտ ունի Լա Լիգայում, ինչը հանգեցնում է ֆրանսիացու ավտոմատ որակազրկման:
Այսպիսով, Չուամենին բաց կթողնի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Լա Լիգայի հանդիպումը։
Հավելում ենք, որ վնասվածքի պատճառով մադրիդյան դերբին կարող է բաց թողնել նաեւ Անտոնիո Ռյուդիգերը։
«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը կկայանա փետրվարի 4-ին։