Վիտոր Ռոկեն նշել է Լա Լիգայի և Բրազիլիայի առաջնության հիմնական տարբերությունը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն նշել է Լա Լիգայի և Բրազիլիայի առաջնության հիմնական տարբերությունը։

«Այստեղ ֆուտբոլն ավելի արագ է, քան Բրազիլիայում։ Ինձ պետք է ավելի կենտրոնացված լինեմ հանդիպումների ժամանակ»,- Ռոկեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ երեկ հարձակվողը իր դեբյուտային գոլը խփեց «Բարսայի» կազմում՝ հաղթական գոլի հեղինակ դառնալով առաջնության «Օսասունայի» հետ խաղում։