Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ինիգո Մարտինեսը

«Բարսելոնայի» պաշտպան Ինիգո Մարտինեսը հաջորդ խաղում կկարողանա օգնել թիմին։

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել դեկտեմբերի սկզբից։

Լրագրող Գաբրիել Սանզի կարծիքով՝ Մարտինեսը պատրաստ կլինի մասնակցել «Ալավեսի» հետ առաջիկա խաղին։

Այս մրցաշրջանում Մարտինեսը մասնակցել է 11 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում արդյունավետ չի եղել։