«Նոան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

«Նոան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։

««Նոային» է միացել նաև կիսապաշտպան Ալֆրեդ Նդիայեն։

33-ամյա ֆուտբոլիստն իր հարուստ կարիերայի ընթացքում խաղացել է իսպանական «Վիլյառեալում», «Բետիսում», «Մալագայում», անգլիական «Հալլում», «Սանդերլենդում», «Վուլվերհեմփթոնում»։
Սենեգալի հավաքականի նախկին ֆուտբոլիստն իսպանական Լա լիգայում անցկացրել է 59 խաղ, Անգլիական Պրեմիեր լիգայում՝ 31 խաղ, ֆրանսիական Լիգա-1-ում՝ 61 խաղ։

Սենեգալի հավաքականի կազմում Նդիայեն մասնակցել է 28 խաղի և խփել 1 գոլ։