Մադրիդի «Ռեալը» հովանավորչական պայմանագիր է կնքել HP-ի հետ

Մադրիդի «Ռեալը» հովանավորչական պայմանագիր է կնքել HP-ի հետ։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ այս համագործակցության շնորհիվ ակումբի բյուջեն տարեկան կհամալրվի 70 միլիոն եվրոյով, ինչը շատ լավ նորություն է մադրիդյան թիմի համար, ովքեր վերջերս 375 միլիոն եվրոյի վարկ են վերցրել իրենց մարզադաշտի վերակառուցման համար։

Այս պահին «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 54 միավորով։ Առաջատար «Ժիրոնայից» տարբերությունն ընդամենը մեկ միավոր է։