«Յուվենտուսը» չի կարողանա երկարաձգել պայմանագիրը Մասիմիլիանո Ալեգրիի հետ

«Յուվենտուսը» չի կարողանա երկարաձգել պայմանագիրը Մասիմիլիանո Ալեգրիի հետ ներկայիս պայմաններում։ Մասնագետի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա կեսերին։

La Gazzetta dello Sport-ի թարմացված տեղեկատվության համաձայն՝ «Յուվենտուսը» մտադիր է առաջիկա ամիսներին լուծել Ալեգրիի պայմանագրի հետ կապված հարցը։ Ակումբը չի ցանկանում, որ թիմը նոր մրցաշրջանը սկսի ավարտվող պայմանագիր ունեցող մարզչի գլխավորությամբ։

Միաժամանակ, ըստ աղբյուրի, Ալեգրին դժվար թե կարողանա հաշվել նույն աշխատավարձի վրա, որը ստանում է հիմա՝ տարեկան մոտ 7 միլիոն եվրո։ Ըստ ամենայնի, մարզիչը պետք է համաձայնի աշխատավարձի կրճատմանը, եթե ցանկանում է շարունակել աշխատանքը ակումբում: